|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եգիպտոսի Սինայ թերակղզում այսօր առավոտյան գազատար է պայթեցվել: Բարեբախտաբար, գազատարի մոտակայքում գտնվող Էլ Արիշ քաղաքի բնակելի շենքերը չեն տուժել:
Երկրի իշխանությունները համոզված են, որ տեղի ունեցածը դիվերսիա է: Սինայ թերակղզին բեդվինների տոհմի բնակավայրն է: Նրանք անցյալ տարվա հուլիսին արդեն փորձել էին պայթեցնել գազատարը՝ այդպիսով փորձելով կառավարության ուշադրությունը սեւեռել իրենց խնդիրների վրա:
Ի դեպ, Սինայ թերակղզու գազատարից օգտվում է նաեւ Իսրայելը: