|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կորեական թերակղզում իրավիճակն ամեն պահի կարող է անվերահսկելի դառնալ. այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Լարվածության ներկայիս մակարդակը շատ վտանգավոր է: Ցանկացած ոչ մեծ միջադեպ, պայմանավորված իրադրության սխալ գնահատմամբ, կարող է անվերահսկելի դարձնել իրավիճակը»,- ասել է նա:
Պան Գի Մունն ընդգծել է, որ ինքը դիմել է ԿԺԴՀ իշխանություններին կոչով` ձեռնպահ մնալ «սադրիչ հռետորությունից», նաեւ խնդրել է տարածաշրջանի մյուս երկրների ղեկավարներին ազդել Փհենյանի վրա: