|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Իրավիճակը Կորեական թերակղզում շատ վտանգավոր և անկայուն վիճակում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունների պատճառով, հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոյ Սոնգ Հին։
«Ներկայումս ԱՄՆ-ի և նրա արբանյակների մեքենայությունների պատճառով մեր պետության անվտանգության իրավիճակը գտնվում է շատ վտանգավոր և անկայուն վիճակում։ Կիմ Չեն Ընն ասել է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև ռազմական դաշինքն այժմ վերածվում է միջուկային բաղադրիչով ռազմական դաշինքի։ Սա ցույց է տալիս, որ Կորեական թերակղզում իրավիճակը ցանկացած պահի կարող է պայթյունավտանգ դառնալ։ Սա շատ վտանգավոր է Կորեական թերակղզու անվտանգության և ընդհանուր առմամբ հյուսիսարևելյան Ասիայի տարածաշրջանի համար»,- ասել է նա ՌԴ ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։