|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում` Արարատ լեռան մոտակայքում, Աղրը նահանգի Բայազետ (Դողուբայազետ) շրջանի Թանըքթեփե գյուղով անցնող թուրք-իրանական գազատարի թուրքական հատվածում պայթյուն է տեղի ունեցել:
Ըստ Sondakika-ի՝ դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ մեքենաներ: Կրակը հաջողվել է մարել: Դեպքից տուժողներ չեն եղել:
Մասնագետները փորձում են բացահայտել պայթյունի պատճառները:
Կայքը հիշեցնում է, որ նախորդ տարի գազատարի թուրքական հատվածում դարձյալ տեղի էր ունեցել պայթյուն, որն իրականացրել էին Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները: