|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ-ը գաղտնի ռազմակայանների ցանց է կառուցում Աֆրիկայում եւ Արաբական թերակղզում: Դա Սոմալիում եւ Եմենում «Ալ Քաիդա»-ի դեմ պայքարի միջոցառումներից մեկն է. գրում է Washington Post-ը ` վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների:
Անօդաչու ինքնաթիռների մի ռազմակայան կառուցվում է Եթովպիայում, մյուսը` Սեյշելյան կղզիներում: Սոմալիում եւ Եմենում անօդաչու ինքնաթիռների փորձարկումները, որոնք հնարավորություն են տվել արդյունավետ պարեկություն իրականացնել այդ տարածքներում, ԿՀՎ-ին դրդել են վայրէջքագոտիներ կառուցել այդ օդային սարքերի համար Արաբական թերակղզում: