|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Русская весна-ն հաղորդում է, որ ուրբաթ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիան սկսել է լրացուցիչ ուժերի տեղափոխումը Ռաքքա և Հասեքե նահանգներ՝ Ռուսաստանի ռազմական ոստիկանության ուժեղացման համար, որտեղ իրավիճակը սրվել է դեկտեմբերից ի վեր՝ թուրքերի և քրդերի միջև մարտերի հետ կապված:
Հիշեցնենք, որ ուրբաթ, հունվարի 15-ին, Իլ-76 ռուսական օդատիեզերական ուժերի ինքնաթիռը հասել է Ալ- Քամիշլի ռազմական օդանավակայան, որը նախկինում գրավվել էր ամերիկացիների կողմից: ՌԴ զինված ուժերի առջև խնդիր է դրված ապահովել անվտանգությունն այս տարածքներում և խաղաղ բնակչության ու ապրանքների տեղափոխումը ռազմավարական նշանակություն ունեցող Հասեքե-Հալեպ սիրիական M-4 մայրուղով:
Ժամանումից հետո ռազմական ոստիկանության ստորաբաժանումները սկսել են տեղակայվել տարածաշրջանում և ամրապնդել դիրքերը Թել Թամր շրջանում և Մ4 մայրուղու երկայնքով՝ մի շարք այլ բնակավայրերի հարևանությամբ՝ Ալ Քամիշլի-Հալեպ հատվածում: