|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Խարկովի ուղղությամբ թեժ մարտեր են ընթանում: Որոշ գյուղեր փաստացի վերածվել են պատերազմական գոտիների։ Դրա մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Վոլչանսկի մոտ իրավիճակը շատ ծանր է։ Քաղաքը մշտապես ռուսական կրակի տակ է։ Մեր զինուժը շարունակում է հետ մղել ռուսական հարձակումները»,- նշել է նա։
Խարկովի մարզի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Վոլչանսկից խաղաղ բնակչության տարհանումը կշարունակվի. այսօր նախատեսվում է տարհանել մոտ 1600 տեղի բնակչի։
«Իրավիճակը բավականին բարդ է, բայց մեր զինվորականները վերահսկվում են այն»,- նշել է պաշտոնյան։ Սինեգուբովը հավելել է, որ Վոլչանսկում մնացել է 200-300 մարդ: Նրանց հետ շփումը շարունակվում է՝ ավելի ապահով վայրեր տարհանման համար։
Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է առաջնագծի ամբողջ երկայնքով հարվածներ հասցնել երկրի պաշտպանական դիրքերին։ Ըստ ռազմական գերատեսչության՝ Խարկովի ուղղությամբ ռուսական զորքերը չեն դադարեցնում հարձակողական գործողությունները։
Թեև ռուսական բանակը Լուկյանցի գյուղի շրջանում մասնակի հաջողություններ է գրանցել, այդուհանդերձ նրա առաջխաղացումը կասեցվել է։