|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Արցախում ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքով ստեղծված իրավիճակը:
Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ի վեր խաղաղապահները տարհանել են ավելի քան 3,1 հազար մարդու Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։
Նրանցից 1428-ը երեխաներ են. բոլոր տարհանվածները գտնվում են խաղաղապահ կոնտինգենտի հետ։ Ապահովված են հանգստով և տաք կերակուրներով։
Ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել 16 խաղաղ բնակչի։ Քաղաքացիներին ուղեկցելիս կրակի տակ է հայտնվել խաղաղապահների շարասյունը։
Կողմերի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է արյունահեղությունը կանխելու և անվտանգությունն ապահովելու համար,
ՌԴ ՊՆ-ից հայտնում են՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից, հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի արձանագրվել։