|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2020-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում մաքրվել է շուրջ 427 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ, 617 բնակելի շինություն, այդ թվում՝ 22 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 19,6 հազար պայթուցիկ առարկա. հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան 6» ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ ապահովել զինծառայողների անվտանգությունը և եղանակային ցանկացած պայմաններում պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում: