|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները 2 հեկտար տարածք են ականազերծել Արցախի՝ կողմերի շփման գծին մոտ գտնվող շրջաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագիրը:
Նշվում է, որ իրենց աշխատանքի ընթացքում ռուսաստանցի զինծառայողները տարբեր մեթոդներ են կիրառում տարածքը ականազերծելու համար, այդ թվում՝ ձեռքով ականազերծումը, ականներ փնտրող շներին գործի դնելը և մեխանիկական համակարգերը:
Զորամիավորման հումանիտար վաշտի կազմում, սակրավորների հետ միասին, ծառայություն են իրականացնում նաև ծառայողական շներն՝ իրենց ջոկատավարների հետ:«Մենք ջոկատավարների հետ ամեն օր վարժեցման ընդհանուր պարապմունքով և հատուկ վարժանքով ծառայողական շներին սովորեցնում ենք հմտություններին տիրապետել: Ընդհանրապես, մեր առանձնահատկությունն այն է, որ մեր ծառայողական շան օգնությամբ պայթուցիկ նյութեր գտնենք»,- ասել է ռուսական խաղաղապահ զորամիավորման ներկայացուցիչ Ռոման Կոգաևը: