|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ֆրանսիական Նորմանդիայի Կլեր քաղաքի բնակիչ Ֆրեդերիկ Պելտյեն անցյալ տարվա հոկտեմբերի վերջին իր տանն օթեւան է տվել 4 հոգանոց հայկական ընտանիքին: Նրանք միասին են անցկացրել ամանորյա տոները: Այս մասին գրում է «France Bleu» պարբերականը:
Երիտասարդ ընտանիքը՝ ամուսիններն ու երկու երեխաները, Ֆրանսիայում բնակվում են շուրջ 3 տարի եւ քաղաքական ապաստանի են սպասում: 59-ամյա Ֆրեդերիկը կահույքագործ է: Անցյալ տարի նա որոշել է միանալ «Welcome Rouen Metropole» ընկերակցությանը, որի կամավորներն իրենց տներում ապաստան են տալիս միգրանտներին:
Առաջին մտահոգություններն այն մասին, արդյո՞ք հայ ընտանիքին ու տանտերերը կկարողանան հասկանալ միմյանց, արագորեն փարատվել են: Ֆրեդերիկն արդեն խաղում է փոքրիկ Ռուզաննայի եւ նրա եղբոր հետ: