|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չնայած կարանտինին` Ֆրանսիայի Պերպինիան քաղաքի բնակիչը գնացել է Իսպանիա` ծխախոտ գնելու, ու մոլորվել. տեղեկացնում է yerkir.am-ը` RTBF-ին հղումով:
Ֆրանսիայի` Իսպանիային սահմանամերձ շրջանների բնակիչներն Իսպանիայից էժան ծխախոտ գնելու սովորություն ունեն: Պերպինիանի բնակիչն էլ որոշել է ոտքով անցնել սահմանը` լեռներով: Հարավային Պիրենեյներ դեպարտամենտի ժանդարմերիան նրան գտել է Պերտուսի բարձունքներում`հյուծված, ցրտից դողացող:
«Երիտասարդին, որ Պերպինիանից հասել էր սահման մեքենայով, հետ էին վերադարձրել սահմանային անցակետից: Նա էլ որոշել էր ոտքով հատել լեռներով անցնող սահմանը»,- պատմել են ժանդարմները` հավելելով, որ նա ընկել էր լեռնային գետակը, խճճվել մոշի թփուտներում և հետո միայն օգնություն կանչել:
Տղամարդուն տուգանքել են 135 եվրոյով` կարանտինի պայմանները խախտելու համար: