|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հուլիսի 21-ին` ժամը 15.50-ին, ոստիկանության Մարտունու բաժնում 1968 թ. ծնված Հայկ Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, «Մարտունու» բժշկական կենտրոնի տարածքում գործող դեղատան սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նույն օրը, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բաժին բերման է ենթարկվել 1945 թ. ծնված Սվետլանա Տ.-ն: Նա խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը և ներկայացրել է գողացված բջջային հեռախոսը: Կատարվում է հետաքննություն: