|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
12-ամյա մի բելգիացի տղայի հաջողվել է առանց որեւէ փաստաթղթի եւ տոմսի խաբել Բրյուսելի անվտանգության աշխատակիցներին եւ ինքնաթիռով հասնել Իսպանիայի Մալագա քաղաքի օդանավակայան: Euronews-ի հաղորդմամբ` այստեղ աննպատակ քայլելով՝ նա գրավել է ոստիկանների ուշադրությունը, իսկ նրանք չեն հավատացել տղայի այն պատճառաբանությանը, թե սպասում է, որ ծնողները ճամպրուկները վերցնեն:
Տղայի ծնողները նրա անհետացման մասին հայտարարություն էին տվել հինգշաբթի: Նախնական տեղեկությունների համաձայն` դպրոցում ուսուցիչներից մեկի հետ վիճելուց հետո տղան փախուստի էր դիմել եւ տուն չէր վերադարձել:
Բելգիական Jetair ավիաընկերությունը ներկայումս փորձում է պարզել, թե իրենց անվտանգության համակարգում որտեղ են թերացումներ թույլ տվել: