|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայերը փակել են Ֆրանսիան Իսպանիային միացնող A7 մայրուղին: Նրանք երկու ուղղություոններով բաց են թողել մեկական գծեր շտապօգնության մեքենաների համար: Գրեթե բոլորի ձեռքին հայկական եռագույն է՝ կամ դրոշով, կամ ուսերին գցած:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Արցախը Հայաստան է», «Էրդողան տեռորիստ», Կեցցե հայ զինվորը»:
«Մենք պահանջում ենք, որ Իսպանիան ճանաչի Արցախի անկախությունը: պահանջում ենք, որ Իսպանիան դադարեցնի զենքի վաճառքը տեռորիստ Թուրքիային, որովհետեւ իրենք դրանով սպանում են խաղաղ բնակիչներին: Ինչպես Կատալոնիայի մարզը ընդունեց Արցախի անկախությունը, այդպես էլ ուզում ենք, որ Իսպանիան ճանաչի: Մենք չենք ուզում, որ մեր երեխաները մեռնեն: Իսպանիան պետք է հասկանա, թե ինչ է այնտեղ կատարվում ու դատապարտի»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: