|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Իշխանությունները մտադիր են աշնանը փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում։ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում է պատրաստվում օրինագծերի փաթեթը, որով փորձում են վերացնել այն լուսանցքները, որոնցից սովորաբար օգտվում է ընդդիմությունը։
Մյուս կողմից, ըստ մեր աղբյուրների, կանոնակարգում մնալու են ընդդիմադիր խմբակցությունների համար սահմանված արտոնությունները, երբ հայտարարությունների ժամին եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր խմբակցություններից երեքական հոգու ելույթի հնարավորություն է տրվում։ Դա էլ նրա համար, որ տպավորություն չստեղծվի, թե իրենք ընդդիմության դեմ են պայքարում»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում