|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ինքնավնասման դեպք է գրանցվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանը կտրել է երակները: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը:
Ըստ նրա` Խաչատրյանն անօրինական պահանջներ է ներկայացրել ՔԿՀ-ի վարչակազմին, այդ թվում` բժիշկներին` պահանջելով իրեն հասանելիք դեղերն ավելի մեծ չափաբաժնով տալ, սակայն մերժում ստանալուց հետո նման քայլի է դինել: Ղլեչյանի խոսքով` այժմ դատապարտյալի վիճակը նորմալ է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: