|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Գ.Մ.-ն ամուսնացել է:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը նշեց, որ այսօր դատապարտյալի ծննդյան օրն է եղել:
«Հարսանեկան արարողությանը ներկա է եղել հոգևորական, ՔԿԱԳ-ի ներկայացուցիչը, այսինքն` բոլոր ծեսերը պահպանվել են»,-ասաց Ղլեչյանը եւ հավելեց, որ նորապսակներին կտրվի երկարաժամկետ տեսակցության իրավունք: Ի դեպ, նորապսակների ամուսնության կնքահայրը եղել է տեղի դատապարտյալներից մեկը:
Գ.Մ-ն ծանր հանցագործության համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, որից 8 տարվա պատիժն արդեն կրել է: