|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հուլիսի 4-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում, հուլիսի 5-8-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավարևելյան է` 5-10 մ/վրկ., ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին էապես չի փոխվի, 5-6-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 5-8-ին` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: