|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթ է ընդդիմության 12 պահանջին: Այս մասին Սերժ Սարգսյանն ասաց «Հարցազրույցի» եթերում: Նա հայտարարեց, թե իբր փաստաթուղթը կազմողները շտապողականություն են ցուցաբերել եւ լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետեւ, ըստ Սերժ Սարգսյանի, եթե նպատակը համագործակցությունն է, ապա պետք է բացառվեն «պահանջում ենք» եւ նման բառերը:
«Այո, ընդդիմությունը ցանկանում է համագործակցել, որպեսզի միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները»,- նշեց Սերժ Սարգսյանը: Նա նաեւ ասաց, որ հորդորել է կուսակիցներին ուսումնասիրել 12 պահանջները եւ այն հարցերը, որոնք ներառված են ՀՀԿ-ի ծրագրերում կամ կառավարության ծրագրում արագ առաջ տանել, իսկ այն, ինչ իրատեսական չէ, ըստ Սերժ Սարգսյանի, ընդդիմախոսներին պետք է բացատրել, թե ինչու իրատեսական չէ:
«Համոզված եմ, որ կարծիքների այս բախման արդյունքում մենք կունենանք շատ լավ արդյունքներ»,- ասաց նախագահը: