|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կայացավ «Հայ ուսանողությունն Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումը, որի առանցքային թեման Արցախ վերադարձի իրավունքն է։
Նշենք, որ մրցույթը կազմակերպել է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը՝ նպատակ ունենալով համախմբել աշխարհասփյուռ հայ ուսանողությանը Արցախի հիմնահարցի շուրջ։
Այս տարվա մրցույթը համախմբել է 15 հայ ուսանողների ինը երկրներից, որոնք ամիսներ շարունակ աշխատել են փորձագետ խորհրդատուների հետ՝ ներկայացնելով խորքային հետազոտություններ Արցախ վերադարձի իրավունքի իրավական, քաղաքական և մարդասիրական կողմերի շուրջ։
Միջոցառման ընթացքում հայտարարվեցին մրցույթի հաղթողները։
ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանն իր խոսքում կարևորեց կյանքի կոչված ծրագիրը։
Ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։