|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ և 5-րդ գումարտակների ծառայողները և շտապօգնության բրիգադը, ովքեր կարողացել են առաջին օգնություն ցուցաբերել տուժածներին:
Ըստ նախնական տեղեկությունների` 2 հոգի, մարմնական վնասվածքներով, շտապօգնության մեքենայով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների և ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը: