|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դեկտեմբերի 21-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջ - Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող մոտակա լանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ փլուզվել է ճանապարհի հենապատը (մոտ 9 քմ), որը, թափվելով երթևեկելի հատված, ճանապարհը դարձրել է դժվարանցանելի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և թափված քարերը տեղափոխել անվտանգ տարածք: