Փոխարժեքներ
10 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.82 |
EUR | ⚊ | € 449.11 |
RUB | ⚊ | ₽ 4.912 |
GBP | ⚊ | £ 521.34 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը Շվեյցարիայում շարունակվող մարզական հավաքի ընթացքում: Մեր թիմը 4-3 հաշվով առավելության հասավ ԱՄԷ-ի հավաքականի նկատմամբ:
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Կրանս Մոնտանա քաղաք: Այստեղ մեր ընտրանին կմնա մինչև հունիսի 1-ը: Այս ընթացքում թիմը կանցկացնի օրական մեկ մարզում, ինչպես նաև մայիսի 31-ին Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում կանցկացնի ընկերական հանդիպում Ալժիրի հավաքականի հետ:
Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի մարզումների ցանկը`
28.05 19:00 Կրանս Մոնտանա
29.05 19:30 Կրանս Մոնտանա
30.05 19:15 Սիոն «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտ (մարզումից առաջ տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը)
31.05 20:00 Ալժիր-Հայաստան հանդիպում
01.05 19:00 մարզում