|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1937, սեպտեմբեր 25- Իզաբելա Չարենցը դիմում է ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանին և խնդրում, հաշվի առնելով ամուսնու առողջական ծանր վիճակը, միջոցներ ձեռնարկել՝ ազատելու բանտից։
Չարենցին ոչ միայն չեն ազատում, այլև այս նամակն առիթ է դառնում 1937թ. նոյեմբերի 23-ին ձերբակալելու Իզաբելային, մեղադրանք ներկայացնելու ըստ 69-րդ հոդվածի, որ նշանակում է, թե իշխանություններից թաքցրել է ամուսնու հանցագործությունները, և 1938թ. հուլիսի 15-ին, որպես սոցիալապես վտանգավոր տարր՝ 5 տարով աքսորելու Ղազախստան»: