|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀԿ համագումարից առաջ Գորիսի քաղաքապետի առաջիկա ընտրությունների մասին լրագրողների հետ զրուցեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե Սյունիքում, ըստ էության, ճնշումներ են եղել ինքնաբացարկ հայտնած թեկնածուների վրա, մարզպետը պատասխանեց, որ, իր ունեցած տվյալներով, ճնշումներ չեն եղել:
Yerkir.am-ի հարցին` ինչո՞ւ ինքնաբացարկ հայտնեց իր թեկնածուն (Տիգրան Կարապետյանը), Վահե Հակոբյանը պատասխանեց, որ ինքը թեկնածու չունի, բայց նաեւ հայտնեց. «Նա իմ ընկերն է: Նա արդեն ասել է, որ ստեղծված իրավիճակում Գորիսի համար ամենաարդյունավետ լուծումն իր ինքնաբացարկն էր»:
Մեր այն դիտարկմանը, թե, փաստորեն, Գորիսի ընտրություններում հաղթում է Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը (Վաչագան Ադունց) մարզպետն արձագանքեց. «ՀՀԿ-ն է առաջադրել թեկնածուին»:
Նա չհամաձայնվեց մեր այն դիտարկման հետ, որ Ադունցի սպասելի հաղթանակով, փաստորեն, Սուրիկ Խաչատրյանը կլուծի իր վերարտադրության խնդիրը: «Չեմ կարծում»,- ասաց Վահե Հակոբյանը:
Նշենք նաեւ, որ Գորիսի քաղաքապետի մեկ այլ` ինքնաբացարկ հայտնած թեկնածուի' Արա Բուդաղյանի ինքնաբացարկի պատճառներից Վահե Հակոբյանը, ինչպես ինքն ասաց, տեղյակ չէ, չի զրուցել նրա հետ: «Նշանակություն չեմ տալիս: Իր որոշումն է»,- ասաց մարզպետը:
Yerkir.am-ի խնդրանքով անդրադառնալով իր եւ Սուրիկ Խաչատրյանի հարաբերություններին` Վահե Հակոբյանը նշեց, որ շփվում են զուտ կուսակցական ֆորմատի շրջանակներում: