|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Լիբիական բանակի գլխավոր հրամանատարը որոշել է մայրաքաղաք Տրիպոլի մտցնել կառավարությանը հավատարիմ զինված ուժեր այն բանից հետո, երբ զինյալները փորձել են գրավել խորհրդարանի շենքը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Տրիպոլիում ավելի ու ավելի հաճախակի են դառնում հակամարտող խմբավորումների միջև բախումները: Իշխանությունները մտավախություն ունեն, որ առճակատումը կընդլայնվի:
Որոշ տեղեկություններով՝ ռազմաօդային բազայի զինծառայողները միացել են ապստամբած գեներալ Խալիֆա Հիֆթարին, որին իշխանությունները մեղադրում են զինված հեղաշրջման փորձի մեջ:
Գեներալ Հիֆթարը մայիսի 16-ին ցամաքից և օդից հարվածներ էր հասցրել Բենղազիում գտնվող իսլամական զինյալների դիրքերին, ինչի հետևանքով սպանվել էր առնվազն 70 մարդ: