|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գիտական քննարկման փոխարեն որոշ երկրներ ծավալում են աննախադեպ մասշտաբների պատվիրված արշավ ընդդեմ ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութի. նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Դաշնային խորհրդում կայացած «Համավարակից հետո․ տեղեկատվական պատերազմները ժամանակակից աշխարհում. եզրակացություններ Ռուսաստանի համար» կլոր սեղանի ժամանակ. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Տեղի է ուեցել մեր բժշկական հաջողությունների կտրուկ բացասական լուսաբանում, այդ թվում` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հարցում: Հիմա դա ստանում է աննախադեպ մասշտաբներ: Գիտական առողջ բանավեճի փոխարեն տեսնում ենք 20-րդ դարի չգիտեմ, թե որ թվականների ոգով պատվիրված արշավներ»:
Զախարովան հավելել է, որ ռուսական մշակման արդյունավետության վերաբերյալ գիտափորձագիտական հասարակության կասկածները լայնորեն տարածում են, օրինակ, գերմանական ԶԼՄ-ները։