|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Ժամանակ»-ը նույնպես անդրադառնում է ՀՀԿ ԳՄ երեկվա նիստին ու գրում. ««Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ երեկվա նիստն ընթացել է բավական հետաքրքիր ձեւաչափով։ Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո մնացել է 10 րոպե եւ հեռացել։
Նիստի ավարտից հետո Սերժ Սարգսյանը մինչեւ ուշ գիշեր առանձին-առանձին հանդիպել է ԳՄ բոլոր անդամների հետ եւ քննարկել ներկա իրավիճակն ու հետագա զարգացումները։ Որոշ տեղեկություններով՝ այս պահին հավանական թեկնածու է համարվում նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, որը կարող է անցումային վարչապետ լինել։ Հայտնի չէ՝ կառավարությունից որ նախարարը կփոխվի, որը կշարունակի աշխատել։
Իսկ Տ. Սարգսյանը, որոշ տեղեկություններով, աշխատանքը կշարունակի կամ միջազգային կառույցներում, կամ՝ Մաքսային միությունում»։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: