|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանի հեռուստատեսության ուղիղ եթերում խուսափել է հստակ պատասխանել այն հարցին, թե՝ 2013-ին, երբ կլրանա նրա նախագահական երկրորդ ժամկետը, մտադի՞ր է, արդյոք, պայքարել երկրի վարչապետի պաշտոնի համար:
« Հիմա կարեւորը հիմնական խնդրի վրա կենտրոնանալն է, իսկ դա իշխանության ապակենտրոնացումն է: Թույլ տվեք դա անել: Ինձ մնացել է 3 տարի, եւ ես կենտրոնացել եմ դրա վրա»,- ասել է նա ու հավելել. «Գլխավորը ոչ թե այն է, թե որտեղ կլինեմ ես, այլ այն, թե որտեղ կլինի երկիրը: Ես խորհուրդ եմ տալիս բոլորին առաջնորդվել այդ սկզբունքով»:
Նախագահի խոսքով, ներկայումս Վրաստանում նոր Սահմանադրություն է ընդունվել, որը ենթադրում է երկրի կոլեկտիվ ղեկավարում եւ վարչապետի դերի մեծացում, որի դեմ, ի դեպ, հանդես էր գալիս Սահակաշվիլին: