|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը հերքում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի կողմից Բելառուսում կոնյակի գործարան բացելու մասին լուրերը: Yerkir.am-ի հետ զրույցում նա այդ ամենը որակեց որպես սուտ և ապատեղեկատվություն:
«Բացարձակ նման բան չկա: Ապշում եմ` որտեղի՞ց են նման աբսուրդի ժանրից վերցրած լուրեր տարածում: Եթե նման բան լիներ, դա անգամ թաքցնելու բան չէր, եթե կոնյակի գործարան բացվեր, բոլորը կիմանային»,- ասաց Արթուր Միսակյանը:
Նշենք, որ այսօր մամուլը գրել էր, թե, Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ, Արթուր Բաղդասարյանը Բելառուսում կոնյակի գործարան է բացել:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի հարաբերություններին, ՕԵԿ մամուլի քարտուղարը նշեց, որ նրանց միջև նորմալ հարաբերություններ են, իսկ եղած միջադեպն էլ մնացել է անցյալում: «Նրանց միջև որևէ կոնֆլիկտ, քինախնդրություն չկա: Գագիկ Ծառուկյանը ԱԱԽ անդամ է, և նրանց միջև նորմալ աշխատանքային հարաբերություններ են»,- ասաց Արթուր Միսակյանը: