|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Մեր հայտարարություններն ու քայլերը համընկնում են, մենք ինչ ասում ենք հրապարակային, նույն կերպով էլ վարում ենք մեր քաղաքականությունը և որևէ թաքցնելու բան չունենք»,- այսօր առավոտյան ԵՐԿԻՐ-ին ասաց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա հիշեցրեց, որ ԱՄՆ պետքարտուղարը մամուլի ասուլիսի ժամանակ էլ ասել էր, որ հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղյան հարցը որևէ առնչություն չունեն:
«Մենք վերահաստատում ենք, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը որևէ առնչություն չունի Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հետ, և դա ոչ միայն մեր, այլև միջնորդ երկրների դիրքորոշումն է»,- ասաց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: