| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  11 տարի առաջ - 2014-03-13 14:33
            11 տարի առաջ - 2014-03-13 14:33  
         
                
            Հրայր Թովմասյանն այսօր թարգմանություններ անելու նպատակով կառավարությունից լրացուցիչ 50 միլիոն դրամ ուզեց: Կառավարությունը հաստատեց արդարադատության նախարարի ներկայացրած որոշման նախագիծը, որով արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին գումար է հատկացվում` լրացուցիչ թարգմանություններ անելու համար:
Այս տարվա բյուջեով, ներկայացրեց Հրայր Թովմասյանը, նախատեսված է, որ «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է կատարի 10 հազար 100 էջի թարգմանություն, որի համար նախատեսված է, ընդհանուր առմամբ, 125 միլիոն դրամ:
«Բայց այս պահի դրությամբ արդեն` ՊՈԱԿ-ն ունի 17 հազար 500 եւ 2 հազար` միասին`19 հազար 500 էջի թարգմանություն, եւ լրացուցիչ անհրաժեշտ է եւս 50 միլիոն դրամ: Այս 50 միլիոնը ստանալու պարագայում 1 էջի ինքնարժեքը մոտ 45-50 տոկոսով ավելի էժան կլինի, քան նախորդները` պայմանավորված վարչական ծախսերի կրճատմամբ: Օպտիմալացման արդյունքում մենք կկարողանանք 100 տոկոսով ավելացնել կատարվող աշխատանքների ծավալը, իսկ մեկ էջի ինքնարժեքն իջեցնել 45 տոկոսով»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը:
Նշենք, որ այս թարգմանությունները, ըստ կառավարությանը ներկայացված որոշման նախագծի, ուղղված են Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության համար պահանջվող թարգմանչական աշխատանքների իրականացմանը: