|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում Բույուքշեհիրի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը խոսել է Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած` Էրդողանի ձայնագրության մասին:
Ըստ Haberler-ի` քաղաքապետը համոզված է, որ Էրդողանի մասին ելույթից հետո ցանկացել են իրեն նույնպես հարված հասնել` մի քանի ձայնագրություն իր մասին ևս տարածելով: Նա ընդունել է, որ ձայնագրությունում ինքն է, սակայն մոնտաժել են իր խոսակցությունը` հեռացնելով իրենց ոչ ձեռնտու հատվածները, եւ իմաստն ամբողջովին փոխվել է:
«Լսում եմ համացանցում հայտնված ձայնագրությունները: Այնտեղ վարչապետն ասում է` «տղա'ս, մեզ գաղտնալսում են»: Լավ, բա մեր վարչապետն այդքան միամի՞տ է, որ գիտակցելով հանդերձ, որ գաղտնալսվում է, շարունակի խոսակցությունը: Ավելին` ասի` «սա բեր, դա տար»: Ժամանակակից տեխնոլոգիան անպիսին է, որ ձայների հետ ինչպես ուզում` խաղում են: Առաջին մասը լսելիս զարմացա, սակայն ընթացքում հասկացա, որ մոնտաժ է»,- ասել է Գյոքչեքը: