կարևոր
6991 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-19 12:15
Քաղաքական Սփյուռք

Մեր` այդքան հալածանքներ ստացած հայրենիքին, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է հայկական միասնակակնություն․ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ելույթը՝ ՀՅԴ 132-ամյակին

ՀՅԴ Բյուրոն իր ողջ կազմով՝ Կենտրոնական վարչություններով և Երտասարդական գրասենյակի պատասխանատուներով Լիբանանում են, ոչ միայն որպեսզի մասնակցեն ժողովներին ու հանդիպումներին, այլ իրենց վստահությունը հայտնեն լիբանանահայության և Լիբանանի Դաշնակցական ընտանիքի կարևոր դերին՝ որպես Սփյուռքի ճաճանչող սիրտ։ Այս մասին ՀՅԴ-ի 132-ամյակի միջոցառման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Բազում դժվարություններ տեսած մեր այստեղի հայրենակիցները պինդ են մնացել, այսօր նունպես պատնեշի  վրա են։ Այս օրերին Լիբանան ժամանած ներկայացուցիչներից շատերի երիտասադությունը անցել է այստեղ, սակայն հայրենասիրությամբ պատված է իրենց սիրտը, և գիտելիքներով ու արժեքներով հղկված է միտքը։ Մեր հիմանկան նպատակները հայրենիքի և հայության վիճակի վերլուծումն է և Դաշնակցության հաշվետվությունը իր ժողովրդին։ 1980-ական թ․-ին վերջից մինչև 2020 թ․-ի սեպտեմբերը մենք ունեցանք անխոցելիության զգացում, որովհետև հաղթանակած ժողովուրդ էինք, Արցախը ազատագրված էր, Հայաստանը՝ վերաանկախացած, Ջավախքը՝ աշխուժացած, Արևմտյան Հայաստանի մեջ զարթոնքի ծիլեր էին, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ամրապնդված էր ազգային օրակարգի հիմնական կետերի շուրջ, ստեղծված էր համախմբություն»։

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն իր մեծ բաժինը ուներ այդ ձեռքերումների մեջ․ «Հազարավոր նահատակների արյունով ձեռք բերած հաղթանակը, քաղաքական մեծ աշխատանքը, քարոզչական արշավները և հայրենիքի ուղղված հսկայածավալ օժանդակությունները տվել էին ակնկալված արդյունքը և կար համատարած լավատեսություն։ Համոզված էինք նաև այն կարգախոսում, որ Սփյուռքը հզոր հայրենիքի լավագույն գրավականն է։ Ամրապնդված էր մեր ազգային իղձերը դեպի մեր հայրենիք, ստեղծված էր միասնական համախմբվածություն հայրենիքի համար։ Հայաստանի իշխանության մանր վրիպումները  ահռելի կթվային մեծ պատկերի մեջ։ Այդքան կորստների հետ մեկտեղ պայծառ դարաշրջան էր բացվել հայ ժողովրդի համար»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ 2020 թվականի պատերազմի օրերին Դաշնակցությունը նվիրված էր 4 ուղղություններով հայությանը հաղթանակ ապահովելուն․

«1․ Հայրենիքի պաշտպանության համար տրամադրելով մարդուժ՝  կամավորական պահեստազորի ճանապարհով

2․ Ստեղծելով քաղաքական համազգային զորաշարժ

3․ Ձեռնարկելով քարոզչություն ամենուրեք

4․  Մասնակցելով գոյացնելու աննախընթաց հանգրվաններ, որոնք տրամադրվեցին

Ուստի հասկանալի է, որ բոլորով ապրեցինք ահավոր ցնցում, երբ 2020 թ․-ի աշնանը Արցախյան 2-րդ պատերազմի կրած պարտությունը եկավ և խորտակեց անխոցելիության հանգամանքը։ Հիասթափությունը ճնշող էր, երբ պարզվեց մեր կորուստների իսկական չափը։ Ազգային նսեմության ենթակա Հայաստանի ղեկավարը մերժեց ընդունել այն հանգամանքը, որ ինքն է առաջնորդել Հայաստանը և Արցախը պարտության։ Ամեն կերպ մնաց աթոռին և հայրենիքը տարավ նսեմացման»,- նշեց նա։

Նա կարծում է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» զորաշարժի ենթարկեց հայ ժողովրդի կարևոր զանգվածին, փորձեց վերականգնել ազգային հիմքերի վրա գտնվող պետությունը, բայց իշխանությունը արեց ամեն ինչ՝ ապակողմնորոշելու հայ  ժողովրդին․ «Ստեղծվեց  նաև քաղաքական հալածանքների մթնոլորտ, որը կա մինչ այսօր։ Դաշնակցությունը և իր գործընկերները շարունակեցին պայքարը, բայց ժողովրդական հավաքները չկարողացան խախտել այս ամենը։ Այժմ ներկա լինելով Ազգային Ժողովում, մենք օգտաործելու ենք խորհրդարանի ազդեցիկ հատվածը, մեր նպատակներին հասնելու համար, որպեսզի թույլ չտանք նոր զիջումներ։ Մեր` այդքան հալածանքներ ստացած հայրենիքին, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է հայկական միասնակակնություն։ Այսօր կանգնած ենք նոր մարտահրավերների առջև, որովհետև պարտված իշխանությունը բազմիցս փաստել է, որ իր շահերը չի կարողանալու պաշտպանել՝ պատարաստ լինելով ամեն տեսակի զիջումների»,- ասաց նա։

Նա կարծում է, որ մարտահրավերներ կան նաև Սփյուռքի առաջ ծառացած, որոնք կարելի է բաժանել 5 մասի․

«1․ Արցախ․ Արցախահայությունը այսօր վիրավոր է, սակայն լծված է ամեն գնով իրեն պաշտպանելու և վերականգանելու գործին։ Արցախը վստահորեն հայտնել է իր կամքը՝ բացառելով Ադրբեջանի իշխանության տակ անցումը։ Իսկ Հայաստանի իշխանությունը փորձում է իրեն հեռու պահել Արցախից ։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Արցախը վերականգնելու է իր նախկին դիրքերը, Արցախի անկախությունը անսակարկելի է։ Աշխարհով մեկ պետք է կանգնենք Արցախի կողքին և ապահովվենք ամեն ինչ Արցախի զարգացման և կայունության համար։ Արցախը պետք է ծաղկի, հզորանա և միանա Մայր հայրենիքին։

2․ Սահմանազատման և սահմանագծման գործընթացն է։ Հայաստանը շատ զգույշ է մոտենում այս հարցին։ Անհարժեշտ է պահպանել և պաշտպանել մեր հողային սահմանները։ ՀՀ իշխանությունը չփետք է ընդունի ոչ մի տարբերակ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։

3․ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ և խաղաղության  կեղծ օրակարգ։ Անխոհեմ քայլ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բարելավվել այս օրերին, քանի որ միշտ էլ ակնհայտ է եղել Թուրքիայի ցանկությունները Հայաստանի հետ կապված։ Հայաստան-Թուրքիա սահմանը փակել է Թուրքիան և կարող է բացել առանց որևէ պայմանի։ Հայաստանի կողմից ոչ մի պայման ընդունելի չի։ Թուրքիան արդեն առաջարկել է մի շարք պահանջներ։ Հայաստանը պետք է պատրաստի օրենսդրական դաշտը թուրքական ներխուժման համար, եթե հանկարծ մի օր բացվի սահմանները։

4․ Թուրքական և ադրբեջանական  հակագրոհ։ Թուրքիան և Ադրբեջանը իրենց ախորժակները սրել են Հայաստանի հանդեպ և հակահայկական քարոզի են դուրս եկել աշխարհի հայության դեմ։ Հայաստանը  անվտանգության լուրջ խնդիր ունի։ Սյունիքի նկատմամբ կա անմիջական սպառնալիք և մեր թշնամիները ցանկանում են հային դարձնել անհայրենիք։

5․ Ազգային արժեքներ։ Այս իշխանությունները հարվածի տակ են դրել նաև ազգային արժեքները, հայեցի դաստիարակությունը։ Ամեն գնով պայքարելու ենք այս մարտահրավերների դեմ։ Այս ամենի կողքին Սփյուռքն էլ ունի իր կարիքները։ Որպես համահայկական կազմակերպություն մեր համար կարևոր է ունենալ կենսուրախ, նպատակասլաց, հանձնառու Սփյուռք, հայթայթել միջոցներ՝ խիստ արդյունավետ աշխատանքի համար։ Դաշնակցության մեծ ընտանիքը, իր երիտասարդական միություններով, ուղեկից կազմակերպություններով ՀՅԴ-ի գրասենյակներով, ինչպես նաև քարոզչական և վերլուծական գրասենյակներով՝ պատնեշի վրա է, որպեսզի ապահովվի միասնություն հայրենիքի ու հայության համար»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ այսօր Սփյուռքը մեկ մարդու նման կանգնած է հայրենիքի կողքին, անխնա պայքարում է թուրք-ադրբեջանական ճակատի դեմ և փորձում է փակել այն խրամատը, որ բացվել է հայրենիքի ու սփյուռքի միջև։ Այսօր հայրենիքի և Սփյուռքի ուժերը վճռական են պաշտպանելու ազգային արժեքները, համազգային շահերը։

Նա կարծում է, որ 2020-ի պարտությունը լոկ ճակատամարտի կորուստ է և ոչ պատերազմի ավարտ։