|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Երեկ ռեկորդային ժամկետում` քառորդ օրում, ՔՊ-ն սպառեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգը եւ մեծ ընդմիջումից հետո մի քանի ժամանոց հանգստի գնաց` վերադառնալով միայն հայտարարությունների ժամին։ Մեզ ասացին, որ հատուկ են թեթեւ օրակարգ ընտրել՝ «մեծ մարտից» առաջ:
Բանն այն է, որ այսօր առավոտվանից սկսվելու է 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումը, մեկնարկը տալու է Նիկոլ Փաշինյանը, բայց քանի որ այն նախընտրական տարվա բյուջե է, եւ նախորդ օրերին էլ ՀՀ նախկին նախագահներն իրենց հարցազրույցներով լավ «ցավեցրել» են Փաշինյանին, թիմը որոշել է գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը վերածել նախկինների ոսկորներն աղալու գործընթացի` նորից հիշելով՝ է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն։