|
Փոխարժեքներ
15 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր ԱԺ հերթական նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը բարձրացրեց ԱԺ-ում տեսախցիկներ տեղադրելու հարցը: «Լարեր են անցկացվում, տեսախցիկներ են տեղադրվում, անվտանգության սարքեր, տեսախցիկաֆիկացիա է անցկացվում ԱԺ-ում: Օրակարգի հարց չէ, բայց ԱԺ-ն պետք է բացատրի` ինչի՞ համար է այսքան գումարներ ծախսում տեսախցիկներ տեղադրելու համար: Երևի հսկելու են, թե ում հետ խոսեցինք, ինչքան խոսեցինք և երբ խոսեցինք: Ինձ «ժուչոկը» տվեք, ես հանգիստ կասեմ` ուր եմ գնում ու ինչու եմ գնում»,- ասաց Արամ Մանուկյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ թեև հարցը կապ չունի օրակարգի հետ, այնուամենայնիվ, ինքը կբացատրի, թե ինչու են տեղադրվում տեսախցիկները: Նրա խոսքով՝ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով: «Ժուչոկ» դնելը, գիտես, ձեր դրած գործառույթն է: Բայց մենք դրանով չենք զբաղվում, ուղղակի դա անվտանգության նկատառումներով է արվում: Նախկինում` ձեր ժամանակներում, եթե լսել են, հիմա այդպես չէ: Որևէ մեկին վերահսկելու ցանկություն ես չունեմ, դա շատ վատ զբաղմունք է, մենք էլ ավելորդ փողեր չունենք, որ դրա վրա ծախսենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: