կարևոր
3775 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-05 16:31
Քաղաքական

Արթուր Խաչատրյանը մասնակցել է հայ-ադրբեջանական հակամարտության և դրանց շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ պանելային քննարկում բանավեճին

Երեկ Կահիրեի հեռուստատեսության (Elqahera news) եթերում մասնակցել եմ հայ-ադրբեջանական հակամարտության և դրանց շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ պանելային քննարկում բանավեճին, որին մասնակցում էին նաև փորձագետներ Եգիպտոսից, Ռուսաստանի Դաշնությունից և Ադրբեջանից։ Խոսել եմ Արցախի և Հայաստանի հանրապետությունների դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, Վաշինգտոնում ընթացող բանակցությունների և ընդհանրապես բանակցային գործընթացի մասին։ Մասնավորապես, կասկած էի հայտնել, որ բանակցությունների այս ռաունդը հաջող կանցնի Ադրբեջանի լկտի պահվածքի պատճառով։ Այսօր առավոտյալ լուր եկավ բանակցությունների կատարյալ ձախողման մասին։

Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր