|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի կենսագրությունը բավական ուշագրավ դրվագներ է պարունակում, որոնք առավել արդիական են հենց այսօր, երբ իրավիճակը մեր երկրի սահմաններում լարված է։ Հայաստանի անկախության հռչակման ընթացքում Արամ Հարությունյանը շարունակել է մնալ «ազնիվ կոմունիստ»՝ 1985-1992թթ. զբաղեցնելով «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի պաշտոնը»,- գրում է «Ժողովուրդ» -ը։
«Իսկ ահա 1992-1994թթ.՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այսօր արդեն տարոնանժդեհական գաղափարախոսության կրող նախարարը հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու փոխարեն մեկնել է «խոպան», փախել է. ըստ նրա կենսագրության՝ այդ թվականներին եղել է ՌԴ-ում եւ զբաղվել առեւտրային գործունեությամբ։ Արամ Հարությունյանը Հայաստան է վերադարձել միայն 1994թ., երբ ավարտվել էր ԼՂ պատերազմը, եւ անմիջապես աշխատել է որպես «Հայինկոմսպասարկում» ՊՁ տնօրեն։ Իսկ այսօր արդեն նախարար է. ահա, թե ինչպես են ոչնչանում արժեքները մեր օրերում»,- գրում է թերթը։