|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի ՆԳՆ-ի ավելի քան 300 աշխատակիցներին պարգևատրել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանների «Անբասիր ծառայության համար» մեդալներով:
Հրամանագիրը, որը պարունակում է 25 էջ և ստորագրվել է հանրապետության նախագահի կողմից, հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են ընտրություններ։ Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է 80,1 տոկոս, որին հաջորդում է Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,12 տոկոսով: Ընդդիմությունը չճանաչեց այս արդյունքները, իսկ Տիխանովսկայան հեռացել էր Լիտվա:
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ հանրապետությունում տեղի են ունենում չարտոնված բողոքի ցույցեր, բայց դրանք ճնշվում են անվտանգության ուժերի կողմից:
Ըստ ՆԳՆ-ի՝ բողոքի ցույցերի առաջին օրերին ձերբակալվել է ավելի քան 6,7 հազար մարդ, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, որոնց թվում են անվտանգության առնվազն 120 պաշտոնատար անձինք: Ինչպես հաղորդել են Առողջապահության նախարարությունից, երկու ցուցարար սպանվել է: