|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունվարի 21-ին ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ոստիկանապետ Մաքսիմ Տիտովը: Նա կասկածվում է լիազորությունները չարաշահելու մեջ. հայտնում է Известия-ն: Դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանը զբաղեցնում էր Մոսկվայի ոստիկանության «Կոմունարսկի» բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
«2012-ին ոստիկանության հերթապահ մասը հաղորդագրություն էր ստացել կասկածելի անձանց հավաքի մասին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հավաքվածներից պահանջել էին փաստաթղթեր ներկայացնել, սակայն նրանք հրաժարվել էին: Տիտովը մի քանի անգամ հարվածել էր նրանցից մեկին»,- գրում է թերթը:
Սակայն ծեծի ենթարկված անձինք պատմությունն այլ կերպ են ներկայացրել: Նրանցից մեկը՝ Արսեն Գասպարյանը, պատմել է, որ ոստիկանները հարբած են եղել, քանի որ նշել են նույն Տիտովի պաշտոնի բարձրացումը: