|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ազատության հրապարակը լեփ-լեցուն է: Քիչ առաջ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Օրենքը բխում է միայն իշխանության կլանի շահերից, որին օդի պես անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ: Ինչքան պետք է նվաստացնել և չսիրել սեփական ժողովրդին: Սա ցինիզմ որակելն այլևս մեղմ գնահատական է»,- հայտարարեց նա և հավելեց` իրենք միասնական վիճարկելու են ոչ միայն այդ օրենքը, այլ նաև գազի համաձայնագիրը:
«Մենք կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղից մարդիկ չեն փախչելու»,- ասաց պատգամավորը, ինչին հետևեց մասնակիցների` «Սերժիկ, հեռացիր» վանկարկումը:
Նշենք, որ հավաքին մասնակցում են նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նախկին ուսանողները, ովքեր կրում են «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս» գրությամբ պաստառներ: