|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն այսօրվա նիստում հայտարարել է, որ վերջին կաթիլը, որ ստիպեց Ուկրաինային հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջներն էին:
Նրա խոսքերով՝ ԱՄՀ-ն ահռելի կրեդիտ տրամադրելու պահանջ է առաջ քաշել: «Դա կնշանակեր կոմունալ վճարումների բարձրացում, աշխատավարձի սառեցում, բյուջեի ծախսերի կրճատում»,- ասել է նա:
Վարչապետի այդ հայտարարությունն ավելի է զայրացրել կառավարության որոշումից դժգոհ ընդդիմությանը, որն իր բղավոցներով չի թողել Ազարովին խոսել: