|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի իշխանությունները Արժույթի միջազգային հիմնադրամից 5 մլրդ դոլար են խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար. տեղեկացնում է yerkir.am-ը՝ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի «Ինստագրամ»-ին հղումով:
Հեմաթին տեղեկացրել է, որ մարտի 6-ին դիմել է ԱՄՀ ղեկավարին և խնդրել «գործի դնել արագ ֆինանսավորման գործիքն ու տրամադրել մոտ 5 մլրդ դոլար»: Նա մանրամասնել է, որ գումարն ուղղվելու է ոչ միայն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին, այլ նաև դրա տնտեսական հետևանքների վերացմանը:
Այդ տեղեկությունը հաստատել է նաև Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Իրանում մարտի 12-ի դրությամբ գրանցվել է վարակի 9 հազար դեպք, մահացել է 354 մարդ: