|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ուկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական աշխատանքները դադարեցնելու որոշումը բացարձակապես Կիևի ներքին խնդիրն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է Интерфакс-Україна-ն:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Մոսկվայում պատրաստ են առևտրատնտեսական թեմայով ԵՄ-ի և Ուկրաինայի հետ բանակցություններին: Նա նաև հիշեցրել է, որ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով կվերաբերվի ուկրաինական կողմի ցանկացած որոշման: