|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին կմեկնի Մոնղոլիա՝ մասնակցելու խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով փաստը, որ Մոնղոլիան ստորագրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի անդամ է հանդիսանում, արդյո՞ք այդ փաստը չի անհանգստացանում Ռուսաստանին, ասել է. ««Ոչ, անհանգստություն չկա, մենք հիանալի երկխոսություն ունենք Մոնղոլիայից մեր ընկերների հետ»։
Նա նշել է, որ Մոնղոլիա այցի բոլոր ասպեկտները մանրակրկիտ նախապատրաստվել են։