|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին կմեկնի Մոնղոլիա, որտեղ կմասնակցի հիշատակի միջոցառումներին և բանակցություններ կվարի: Այս մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի ղեկավարը երկիր կայցելի Մոնղոլիայի նախագահի հրավերով։
Երկու ղեկավարները կքննարկեն ռուս-մոնղոլական հարաբերությունների զարգացման հեռանկարները և մտքեր կփոխանակեն արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, սա կլինի Պուտինի առաջին այցը երկիր, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։
2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել և Հռոմի ստատուտը ստորագրած երկրները ֆորմալ առումով պետք է կատարեն օրդերը։