|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կազանում վթարված Boeing 737-ի հրամանատարը վերջին մի քանի րոպեներին համառորեն ղեկը դեպի առաջ է պահել՝ օդանավն ուղղելով քթամասով ներքեւ: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Միջպետական ավիացիոն հանձնաժողովի եզրակացության մեջ. հայտնում է Российская газета-ն:
Ինչո՞ւ օդաչուն ղեկը չի պահել դեպի իրեն և երկրորդ պտույտը չի կատարել, դեռ հայտնի չէ:
«Ուշագրավն այն է, որ նա ստացել է երկրորդ պտույտ կատարելու թույլտվությունը, քանի որ վայրէջքի առաջին փորձն անհաջող է եղել, սակայն հետո իրեն տարօրինակ է պահել: Երկրորդ օդաչուն ընդհանրապես չի փորձել միջամտել իրավիճակին»,- ասվում է եզրակացության մեջ:
Այս պահին հայտնի է այսքանը: Վթարի իրական պատճառները, ինչպես նշում է պարբերականը, հնարավոր է` այդպես էլ չպարզվեն: