|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հետաքննությունը Կազանում կիրակի օրը տեղի ունեցած ավիավթարի 5 վարկած է դիտարկում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ նշելով, որ ահաբեկչության վարկածը, որը երեկ շրջանառվում էր որոշ ԶԼՄ-ներում, բացառված է. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ Սոկոլովի՝ վթարի պատճառ կարող էին լինել օդաչուների անփորձությունը, ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը, անորակ վառելիքը, ցամաքային ծառայությունների աշխատանքը և եղանակային պայմանները:
Հիշեցնենք, որ կիրակի օրը վթարի էր ենթարկվել Մոսկվա-Կազան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը: Վայրէջք կատարելու ժամանակ օդանավի թևը դիպել էր գետնին, եւ ինքնաթիռը պայթել էր: Բոլոր ուղևորները զոհվել էին: Նրանց թվում էր նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի որդին` Իրեկը: