|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ԱԺ-ում ներկայացվեց «2014թ. բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որն այս անգամ ներկայացնում էր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նախարարը հայտարարեց, որ բյուջեի սոցիալական քաղաքականությունը միտված է լինելու մակրոտնտեսական ցուցանիշների կայունությանն ու տնտեսական աճին: Հարկային վարչարարության բեռի ավելացում չի նախատեսվում: Նախարարը նշեց, որ պետական բյուջեի ծախսերն ունեն գերակայություններ, դրանք են` սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացում, պաշտպանության ոլորտին անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրում, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում ենթակառուցվածքների զարգացում:
Հաջորդ կարևոր սկզբունքը, նախարարի խոսքով, աշխատավարձերի համադրումն է ու միասնական սանդղակի ձևավորումը: Նախարարը նշեց, որ նախատեսվում են մոտ 270 միլիարդ դրամի չափով պետական գնումներ, իսկ միջազգային վարկային ծրագրերի հետ մեկտեղ` 400 միլիարդ դրամի չափով:
Հիշեցնենք, որ անցած անգամ էլ բյուջեն չէր ներկայացնում վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ ծանր գործն իր ուսերին էր վերցրել այն ժամանակվա ֆինանսների նախարար, ներկայումս կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: